Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն է վարում:

Այն աստիճանի ագրեսիվ, որ բացի սահմանին իրավիճակը լարելու կոչեր անելուց նաև չի հերքում, որ առաջնագծում հայ զինվորի վրա է կրակել: Կար ժամանակ , երբ ադրբեջանական կողմը պարզապես ամեն բան հերքում էր ընդհանուր իրավիճակը շատ չլարելու համար, իսկ հիմա պաշտոնական տարածված հաղորդագրության մեջ գրում են, որ առաջնագծում իրականացրած օպերացիան հաջողությամբ է ավարտվել ու հայկական կողմը զոհ ունի:

Ուզում եմ հասկանամ նման քարոզչությունը աչքներիս տակ ունենալով սրանից հետո ինչպես ենք դրանց հետ խաղաղությունից խոսելու ու բանակցությունները ինչպես են ընթանալու:

Նախ ամեն առիթով պատերազմական հայտարարություններ են անում, հետո գնդի հրամանատար են սպանում , մեզ վրա են գցում, հետո կոչ են անում սպանել ՀՀ վարչապետին ու ՊՆախարարին, հետո դա հերքում են, քանի որ ժամեր անց հասկանում են, որ անհանդուրժողականության դոզան շատ է, կարողա տակից դուրս չգան, հետո իբր վրեժի հողի վրա սադրիչ գործողություններ են իրականացնում, զինվոր ենք կորցնում, այս դեպքը ոչ միայն չեն փորձում հերքել, այլ նաև որպես օրինակ ներկայացնում են հանրությանը:

Սրանց հենց իրանց բների մեջ պետքա թարս չափալախ տալ, որպեսզի մի քանի ամիս ևս հանգիստ նստեն տեղները: