Իրավապահները հայտնաբերել են Մուսալեռ գյուղում գտնվող ջրատարից հայտնաբերված նորածնի մորը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին  հայտնեցին ոստիկանությունից։ Մայրը բացատրություն է տվել կատարվածի համար։

Մեր տեղեկություններով՝ կինն իրավապահներին հայտնել է, որ 36 շաբաթական հղի է եղել, տանը ծննդաբերել է, պտուղը մահացած է ծնվել, տոպրակի մեջ դրել՝ նետել է գետը։


Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմավիրի մարզում երեկ՝ հունիսի 2-ին, ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշխը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: