Երեւանում, հունիսի 2-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Mercedes մակնիշի H 845 OH 199 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մխրճվել ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի մեջ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:


Ավտոմեքենայի մխրճման պատճառով փլուզվել են հենակետի պատերը, 2 հենասյուներն ու առաստաղը, եւ առկա է բետոնե առաստաղի մի մասի փլուզման վտանգ, եւ ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա: