Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ Քոչարյանի վերաբերյալ արած հայտարարությանը․ «Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել․ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի»,- ասել էր նա։

Սակայն այսօր նա հերքեց իր խոսքերը․ լրագրողին դիմելով՝ Ծառուկյանն ասաց․ «Դուք մուտիլովկաներ մի՛ արեք։ Չեմ արգելել․ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ասելու, բայց եթե հարց կա, որը մենք պետք է խմբակցությունով քննարկենք՝ նոր ընդհանուր մեր թիմի կարծիքն ասելու։ Էսօր բոլորն էլ մարդ են, բոլորն էլ իրավունքներ ունեն։ Բայց եթե ինչ-որ որոշում կա թիմի անունից ասելու, պետք է մենք բոլորս հավաքվենք, քննարկենք, նոր միասնական ասենք»,- հայտարարեց Ծառուկյանը։