Լոռու մարզում մոտ կես ժամ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել:

Վանաձորում շուրջ 15 րոպե տեղացած ուժեղ կարկուտը վնասել է մեքենաներ, ծառերի բերքը, ճանապարհները: Կարկուտից հետո հորդառատ անձրեւ է տեղացել: Րոպեների ընթացքում կարկուտը սպիտակ շերտով է պատել ճանապարհները:

Վանաձորին հարակից Շահումյան համայնքում եւս կարկուտը ուժգին է եղել, ինչի արդյունքում վնասվել են մշակաբույսերը, սելավը ճանապարհներ է քշել տարել, գյուղում, մեր տեղեկություններով, սողանքի վտանգ է առաջացել: