«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Զոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ:

Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերություններ ունեն: Զոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում