ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել. «Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +38-+39 աստիճանի, որը համարվում է հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակի համար ամենաբարձր ջերմաստիճանը մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»։