ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր կողմից մի քանի օր առաջ հնչեցրած այն մտքին, որ «կան դավադիր ուժեր, որ դավադրությունների միջոցով փորձում են գնալ դավաճանական քայլերի Արցախի մասով»:

Լրագրողների այն հարցին, թե ովքեր են այդ ուժերը, ինչու անուններ չի հնչեցնում, Փաշինյանն ասաց.

«Գորիսում ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ ես բարձրաձայնել եմ այդ մասին»:

Ապա շարունակեց.

«Արցախի Հանրապետության եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ ես հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ Արցախի հարցի վերաբերյալ իմ տեսլականը: Եվ հետաքրքրվել եմ՝ իմ տեսլականի մասով «պրիտենզիաներ» կա՞ն, համաձա՞յն են, թե՞ չէ, պարզվել է՝ համաձայն են: Եվ դրանից հետո սեղանի շուրջ եղած մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, թե այս կառավարությունը հողեր է ծախում:

Հիմա հարց է առաջանում՝ մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել-խոսել ենք, թե հետո ինչո՞ւ է այս մարդը իր օգնականին ասում, թե Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար է անում»:

Փաշինյանը մի կարևոր հայտարարություն ևս արեց՝ ասելով, որ մինչ այդ Արցախի ղեկավարությունը բացարձակ անտեղյակ է եղել Արցախի հարցով բանակցություններից:

«ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, և ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, հարկ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ են արել: Ես եմ Ղարաբաղի հարցի վերաբերյալ պրոցեսը փոխանցել Արցախի ղեկավարությանը, իրենք դրանից առաջ տեղյակ չեն եղել բացարձակապես»:

 Նյութի աղբյուրը՝ Galatv.am