Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ իր հերթով գալու է, որովհետև անհնար է չբացահայտել Մարտի 1-ի սպանությունները:

Նախկինում իշխանությունները քաղաքական պատվեր էին իջեցրել գործը կոծկելու համար, կոծկողներից մեկը հիմա գտնվում է փախուստի մեջ: Աղվան Հովսեփյանն էլ պետք է տա բացատրություններ, թե ինչպես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում հնարավոր էին այդպիսի լայնածավալ կոծկումներ... Հրեշավոր գործընթացներ են տեղի ունեցել. Մարտի 1-ի բացահայտումը պետք է բոլոր մակարդակներով լինի, որը կառնչվի և՛ սպանություններին, և՛ հրաման տվողներին»: