«Կան մարդիկ, որ փորձում են ինքնահաստատվել, թե կարող են ամեն ինչ թույլ տալ իրենց, բայց վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, եթե այդպիսիններ լինեն, կարժանանան կոշտ միջամտության՝ օրենքի շրջանակներում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը:

Հարցին՝ օպերատիվ ի՞նչ տվյալներ ունեք սևազգեստ խմբերի մասին, Վ. Օսիպյանը նշեց, որ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման: Ի՞նչ տեսք ունեն, կանայք են, թե՞ տղամարդիկ. արձագանքեց. «Դա ևս օպերատիվ տեղեկատվություն է»: