Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին։ ՀՀ վարչապետին հարց ուղղեց նաև ադրբեջանցի լրագրողը՝ կիրառելով «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք այն մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են, ում պապերն ու պապերի պապերն են այդտեղ ծնվել են ու ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ տարածքն օկուպացնել։ Տարածք, որտեղ այս մարդիկ սերնդեսերունդ, դարերով ապրել են. ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»։

ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստ են արցախա-ադրբեջանական շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։