ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ելույթից մի հատված։ Զախարովան մասնավորապես գրել է․

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:
Զախարովայի գրառման տակ ծաղրական մեկնաբանություններ են Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ի պատասխան Մարիա Զախարովայի գրառման, ֆեյսբուքի իր էջում ֆլեշմոբ է սկսել՝ պահանջելով Մարիա Զախարովայից ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության ղեկավարի խոսքերը ծաղրանքով ներկայացնելու համար։