Երեւանի Ավան թաղամասում` երեկ հունիսի 7-ին, 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է: Այս մասին ասաց Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխան 7-րդ հարկի պատուհանից է վայր ընկել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է գտնվում»,-ասաց բաժանմունքի վարիչը` նշելով, որ երեխան բազմաթիվ վնասվածներ ունի: