Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած արտակարգ դեպքին, գրել է. «Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում.

զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։

Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։

Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։

Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»: