Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Աբովյանի քաղաքապետի ընտրությունը հետաձգի անհապաղ։ Ընտրության նախորդ օրը հրկիզում են թեկնածուներից մեկի շտաբի պետի մեքենան և տան դուռը մի քաղաքում, որտեղ ֆեոդալական բարքեր են տիրում «թագավորի» շնորհիվ։ Ո՞նց կարող է վախեցած աբովյանցին վաղը ազատ ընտրել իր ցանկացած թեկնածուին, եթե դեռ չեն հայտնաբերվել հանցագործները։
Ես Ընտրական օրենսգրքից բան չեմ հասկանում, բայց էս կյանքից հաստատ մի բան հասկանում եմ. վաղը Աբովյանում ազատ, արդար ընտրությունները բացառվում են»։