Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ` հունիսի 7-ին, 8 ամսական տղա է հոսանքահարվելու հետևանքով մահացել:

Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վեդիի բժշկական կենտրոնից:

«8 ամսական տղա երեխան մահացել է հոսանքահարվելու հետևանքով, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում»,- հայտնել են ԲԿ-ից: