Րոպեներ առաջ դատարան եկավ ՀՀ երկրոդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։ Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։

Արդեն տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Արմեն Դաբիելյանի նախագահությամբ, քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: