Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հունաստանի հավաքականի նկատմամբ հաղթականը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

«Շատ կարեւոր հաղթանակ էր այս երեկո»,- գրել է Մխիթարյանը։

 Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ

Հունաստան - Հայաստան՝ 2։3 (տեսանյութ)

Զեկա, 54, Կոստաս Ֆորտունիս, 87 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Պետրոս Ավետիսյան, 83), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։