Երեկ՝ հունիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրարերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող շտապօգնության մեքենայով, վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: