ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5%-ը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական: Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին: Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին: Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»: