Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:


Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ եւ կուտակած խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ:
Ժամը 23:50-ից փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: