Խոշոր չափով յուրացման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ում խնամում է իր որդին՝ Սամվել Գրիգորյանը։

Ավելի վաղ «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին NEWS.am–ին տեղեկացրել էր , որ Գրիգորյանը դիմել է նաև խնամակալ ունենալու հարցով, ինչին իրենք չեն առարկել։ Ներկայումս Գրիգորյանը գտնվում է ԲԿ–ի հիվանդասենյակում և բժիշկների պնդմամբ՝ դժվարությամբ է տեղաշարժվում։


Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։