Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ հրապարակեց դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքների բովանդակությունը, ինչից հետո նիստը հետաձգվեց:

Մեղադրող կողմը նպատակահարմար գտավ այսօր և առանց ընդհատումների ներկայացնել ամբողջական դիրքորոշումը:

Նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև՝ Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պատրաստվում է կրկին ինքնաբացարկ ներկայացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: