Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին: Մեկից ասեմ, որ այդ գործոնը միշտ էլ կա, քանի դեռ մենք գնտվում ենք ոչ ակտիվ ռազմական իրավիճակում, այսինքն հրադարաի ռեժիմում:
Ես ինձ իրավունք չեմ վերապահում ոչ մի փորձագետի, ռազմագետի, կամ վերլուծաբանի հերքել, առավել ևս իր մտքերը պիտակավորել, բայց շատ կուզեի, որ մտքեր արտահայտելիս լինել բավականին ուշադիր, անգամ ոչ թե բառերի վրա ուշադրություն դարձնել, այլ նաև ստորակետների:
Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամեն րոպե սպասում եմ ռազմական գործողությունների վերսկսման, բայց նաև սպասում եմ խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, այնպես որ ոչինչ բացառել հնարավոր չէ:
Անշուշտ, Ադրբեջանի վերջին շրջանի վարքը մտահոգվելու առիթ է տալիս: Բայց նաև չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժությունների տեսքով, արհետսական լարվածության մեջ է պահում սեփական հասարակությանը և այս դեպքում հենց իր հասարակությունն է թիրախը: Սակայն այն պահից սկսած, երբ իր հասարակությունն այլևս զորավարժություններին լուրջ չվերբերվի, Ադրբեջանը կգնա ռազմական գործողությունների, քանի որ դրանով կփորձի ներքին քաղաքական հարցերը լուծել, իսկ ռազմական գործողությունների հաջողություններըն ու անհաջողությունները կկապի տարատեսակ գործոնների հետ:
Սակայն, իսկապես մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, իսկապես այն ինչպես կա, այնպես էլ պետք է մնա բարձր մակարդակի վրա: Եվ դա այնքան ժամանակ, մինչև մեր ձեռքում չլինի փաստաթուղթ, որը կփաստի խաղաղության մասին:
Իսկ կանխատեսել պատերազմ, դա անշնորհակալ գործ է...»: