Հուլիսի 3-ին, Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսը՝ հայտնի ճողվածքաբաններ-վիրաբույժների մասնակցությամբ, ովքեր Հայաստան կժամանեն ԱՄՆ-ից, Բելգիայից, Ռուսաստանից։ 

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են ճողվածքների և որովայնի առաջային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդները, դրանց կիրառման ճիշտ մոտեցումներն ու բազմաթիվ այլ հարցեր ճողվածքների վիրահատությանն առնչվող։
Գրանցումը և մասնակցությունն անվճար են: Կոնֆերանսին կարող են մասնակցել վիրաբույժներ, կլինիկական օրդինատորներ և ուսանողներ, ովքեր հետաքրքրված են նշված թեմայով։ Կոնֆերանսին մաանակցության համար գրանցվել են նաև վիրաբույժներ տարբեր երկրներից, և կոնֆերանսի ժամանակ հնարավորություն կա նաև քննարկելու ճողվածքների վիրահատության տարբեր երկրների փորձը։
Ի դեպ կոնֆերանսի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա անդամակցել IHC մեծ ընտանիքին։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.herniagroup.com/hernia-course-armenia։

Ինչպես նաև մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել +374 96 09 11 47 հեռախոսահամարով։