Հայկ Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ,  Ռոբերտ Քոչարյանի աջակիցները առանձնակի  ոգևորությամբ են խոսում  Քոչարյանի վարած քաղաքականության մասին, իսկ նրան դատապարտողներին համարում մոլորյալներ։ Ավելին, նրանք Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր Սարգիս Քլոյանի վերաբերյալ ասում են, թե իբր նա իր զավակի մահը դարձրել է շահագործման թեմա և դատարանում սեփական PR է անում ու դրանով հոգեպես բավարարվում։

Տեսանյութին կից Հայկ Աֆրիկյանը գրել է․

«Նայում եմ էս մարդկանց ու հիշում Նժդեհի հայտնի խոսքը․ «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Նայում եմ էս մարդկանց ու հիշում Նժդեհի հայտնի խոսքը․ «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Լավ, որտեղի՞ց էսքան չարություն, էսքան ատելություն։ Ու՞մ նկատմամբ է այդ ատելությունը, սեփական ժողովրդի՞, պետությա՞ն, թե՞ պետականության»։

Տեսանյութը դիտեք ստորև․