Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Վահե Գրիգորյանի դեմ խոսում է Արփուշը, հասկանում ես` նեղված է, մի բան պետք է խոսա: Կրկին հասկանալի է, երբ խոսում են նախկին իշխանություններին կից մարդու իրավունքների կիսապաշտպանները: Ընդունելի է նաև հայտնի իդիոտի աներձագների վրդովմունքը:

Բայց անհասկանալի է, երբ Վահեի դեմ խոսում են մարդիկ, ովքեր մի կողմից պահանջում են հեղափոխության վերջնական հաղթանակ և նախկինների վերադարձի անհնարինության ամրագրում, մյուս կողմից «մտահոգված» են, թե ինչու է Վահեն վերհանել Հրայրի իրավական անգրագիտությունը և փնթիությունը: Մի կիսեք Սերժի խալաթը, որ չաթլախի է վստահել սահմանադրություն գրելու»: