Հունիսի 19-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի եւ նախաբազկի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ Ֆրունզեի փողոցի 6/2 շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:


Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ իր մոտ եղած դանակով հարվածել եւ երիտասարդին մարմնական վնասվածք է պատճառել 14-ամյա պատանի, որը հունիսի 20-ին, ժամը 02.00-ին, ներկայացվել է բաժին:

Անչափահասը հանձնվել է ծնողների հսկողությանը: