Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։

Կարո Փայլանը գրել է. Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը։


Նշենք, որ հունիսի 23 -ին Ստամբուլի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է պարտությունը եւ շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին։