Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի ընտրությունների արդյունքների հետ կապված նոր գրառում է կատարել։

Կարո Փայլանը գրել է. «Այս հաղթանակը դեռ սկիզբն է։ Պայքարելու ենք մինչեւ ազատ արձակվեն այս մութ ժամանակաշրջանի բոլոր քաղաքական պատանդներին»։


Նշենք, որ հունիսի 23–ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։