Դատարանն այսօր վերադարձրեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշիքային գումարները:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

 Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի որոշվեց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացնել:

Բավարարվեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները:

Դատարանը նաև բեկանեց Առաջին ատյանի դատավոր Դ. Գրիգորյանի` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ որոշումը: