Րոպեներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել այստեղ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են ՔԿՀ-ի դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց: