Պատերազմը Հայաստանի հետ ավարտված չէ, դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի ավելացնել ռազմական հզորությունը, ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն դեռեւս չի ավարտվել, եւ մենք ամեն ակնթարթ պետք է պատրաստ լինենք օկուպացիայից հայրենի հողերն ազատելուն։ Համոզված եմ, որ այդ օրը կգա, եւ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիեւը ռազմական լիցեյի կուրսանտների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ։