«Վեոլիա ջուր» ընկերությունը հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը. «Մասիս քաղաքում ջրաչափի դիտահորերից մեկում հայտնաբերվել է թունավոր օձ: Կոչ ենք անում ծայրահեղ ուշադիր լինել, մասնավորապես, գիշերային ժամերին դիտահոր չբացել կամ բացելիս հնարավորինս լուսավորել, որից հետո միայն կատարել անհրաժեշտ գործողությունները, քանի որ վերջին շրջանում, ամռան տապով պայմանավորված, հաճախակիացել է օձերի ներթափանցումը հով տարածքներ»: