Ռուսական Առաջին ալիքը պատրաստել է ռեպորտաժ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հետ կապված:

«Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորել են: Պետության նախկին առաջնորդն ինքն է ժամանել կալանավայր, երբ հայտնի է դարձել Վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղարկել էր ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Քոչարյանին ազատելու վերաբերյալ:


Նախկին նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը զավթելու փորձի մեջ: Խոսքը վերաբերում է ավելի քան 11 տարվա իրադարձություններին: 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո, որոնք հաղթել էր Սերժ Սարգսյանը, երկրում բարձրացել էր զանգվածային անկարգությունների ալիք: Բախումների հետեւանքով զոհվել էր 10 մարդ: Փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են կալանավորելու որոշումը: 2019 թվականի մայիսին Քոչարյանն ազատ էր արձակվել Լեռնային Ղարաբաղի հանրապետության առաջնորդների երաշխավորման հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ: