Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում: Ժամը 15:30-ի սահմաններում ձվի չափ կարկուտն ավերել է ցանքատարածությունները, վնասել տանիքները, բակերում կայանած ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Գյուղացիները փակել են Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը

գյուղացիներին հայտնել է, որ վաղն առավոտյան հանձնաժողովը կայցելի գյուղ, տեղում կուսումնասիրեն, չափումներ կանեն ու կներկայացնեն կառավարությանը և կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պահուստային ֆոնդից գումար կհատկացնի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: