Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թեւ» հուշահամալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետեւ տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: