Հունիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Nissan Lafesta մակնիշի 35 GA 737 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեպի Վանաձոր ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր հսկայական քարերին բախվելով՝ հայտնվել ձորում՝ քարերի վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները, որից երկուսը` մանկահասակ, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու թոռնիկներն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: