Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ինչ խորն է մեր մեջ նստած Մարտի 1-ը...

Կարդում եմ երրորդ նախագահի՝ 65-ամյակի առթիվ արած գրառումները... Ճիշտն ասած՝ երբեք չէի ցանկանա երկրի նախագահ դառնալ, բայց հեռանալուց հետո նման գնահատականների արժանանալ... Սակայն դա մի կողմ...

Շատ քիչ դրականից առանձնացնում են այն, որ անցած տարի ուժ չկիրառեց ժողովորդի դեմ... Պատկերացնո՞ւմ եք՝ մարդու արժանիքների թվում նշվի այն, որ չծեծեց, չսպանեց...

Այո՛, Մարտի 1-ի գործը միգուցե վերջապես կբացահայտվի, բայց Մարտի 1-ի հոգեբանությունը դեռ երկար, շատ երկար ժամանակ չենք կարողանալու հաղթահարել...»: