Հունիսի 30-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են):


Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում Հ.Գ.-ն (ծնված 1991 թ.) «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ.Մ.-ին (ծնված 1985 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: