Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 03:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ 30-ամյա Վ.Ս.) եւ «Toyota» (վարորդ՝ 48-ամյա Է.Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղեւորին (Լ.Մ., ծնված 1951թ), այնուհետեւ՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: