Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Մարտիրոսյանը գրել է. «Այս պահին Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը։ Պատճառը՝ խմելու ջրի գրեթե բացակայությունն է։

Երկար ժամանակ է` արճիսցիներն այս խնդիրը բարձրացնում են մարզպետարանում, տարբեր գերատեսչություններում, խնդրի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող հարթակներում, սակայն, ձայն բարբառոյ յանապատի... Ճարահատյալ, իրենց ձայնը լսելի դարձնելու եզակի ճանապարհը՝ ճանապարհ փակելն են համարել։ Հարցի լուծումը կարճ է, սրտացավություն է պետք:

Գյուղի կենտրոնով անցնող ջրագիծը (մագիստրալը) սպասարկում է հարևան երկու համայնքներին, այնինչ արճիսեցին խողովակով հոսող ջրի ձայնն է միայն լսում, դույլով աղբյուրից ջուր է կրում, կարոտով սպասում, թե վերևներում հայտնված մի չինովնիկ մի բարի օր լայաղ կանի հայացք ուղղի իրենց, իսկ թե ուշանում է, այլ ելքեր է փնտրում։ Ահավասիկ։ Պատկաննեʹր, մի քիչ ավելի ակտիվ եղեք...»: