ՀՀ ազգային ժողովն Աննա Մարգարյանին չընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Մարգարյանի ընտրությունը կայացել էր հուլիսի 1-ին ԱԺ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակել էին 85-ը: Կողմ էր քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: Որոշումը չի ընդունվել:

Մարգարյանին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը: