Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ եւ նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձեւերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ եւ հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Այնուհետեւ վարչապետը մարզիչներից եւ մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների, խնդիրների մասին:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետեւ ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաեւ առանձին մարզաձեւերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում եւ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում: