Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 20:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 25-ամյա Լեւոն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 60 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Կ.-ին:


Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը։ Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: