«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հայտարարություն արեց նրա քեռու դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Նա ընդգծեց, թե խոսքը ոչ թե քաղաքական ապաստանի, այլ միջազգային պաշտպանության մասին է: Վարչական դատարանի դատավորը նաև նշեց, թե իր տրամաբանությամբ պետք է պաշտպանություն տրամադրելու որոշում կայացվի, և արտահանձնումը մերժվի:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քրոջից հետաքրքրվեցինք` արդյոք ամոթ չէ, որ մեր երկրի գեներալն այլ երկրից է պաշտպանություն խնդրում: Մեր դիտարկմանն ի պատասխան` Անի Հարությունյանը նշեց. «Գիտե՞ք, ամոթը և վախերը ամենասխալ խորհրդատուներն են. երբեք չպետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից, թե ով ինչ կմտածի: Իր կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ առանց վերապահումների իմ կողմից ընդունվելու է: Չեմ համարում, որ ամոթ է, համենայնդեպս, ոչ այս իրավիճակում»~:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: