Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, սրահում հայտնաբերել Հ.Ս.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: