Այսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda մակնիշի 70 ՍP 700 համարանիշի, Mercedes E320 մակնիշի 909 TT 01 համարանիշի, Volkswagen մակնիշի 88 TV 388 համարնիշի և Opel մակնիշի 587 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայով դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել: Վարորդներին առաջինը օգնության են հասել այդ պահին հրդեհի վայրից մեկնող հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառով ստեղծվել է մոտ 4 կմ խցանում: Վթարի մասին Արտակարգ իրավիճակների նախաարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: