«Փաստ» թերթը գրում է. «Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս այցը բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել:

Ուշագրավ է, որ դեռեւս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռեւս իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին:


Այսինքն, ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ:

Դիվանագիտական կորպուսի փորձառու մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, թե նման վիճակն անհասկանալի է, քանզի կարելի էր մի 10 օր սպասել, մինչեւ նոր դեսպանը հավատարմագրերը կհանձներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում