Հուլիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւան քաղաքում, Վայոց ձորի մարզի Արին եւ Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղերում:


Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: